Գրող, հրապարակախոս Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գիրքը Հայաստանում լուրջ սկանդալ առաջացրեց: Շուրջ մեկ տարի է անցել սկանդալից ու հանրությունը մոռացել է նույնիսկ ստեղծագործության վերնագիրը:
Ստորև ներկայացնում ենք Yerevannews.am-ի հարցազրույցը.
-Ստեղծագործությունն ինչու՞ է անվանվել հենց «Ուվալնյատի օրը»: Գիտենք, որ խնդիրներ եք ունեցել ու ձեզ նկատողություն են տվել վերնագրի ու ստեղծագործության մեջ գտած օտարաբանությունների ու ժարգոնային բառերի համար:
- «Ուվալնյատ» բառը շատ ավելի հարազատ է զինվորի համար, քան «զորացրվելը»: Պատմվածքներից մեկը վերնագրված է հենց «Ուվալնյատի օրը»: Հենց այս պատմվածքը ընկերներս շատ հավանեցին ու որոշեցին վերնագիրն այդպես անվանել:Կարծում եմ,որ ստեղծագործողն իրավունք ունի իր ժողովածուն անվանել այնպես, ինչպես նա կցանկանա: Հետագայում գրեցի այս մասին բացատրագիր ու հայտարարեցի լրատվամիջոցներով:
-«Ուվալնյատի օրը» առաջին սկանդալն էր 21-րդ դարում հայ գրականության մեջ: Ոմանք կարծում են, որ սկանդալ առաջացնելու համար է ստեղծագործությունը տպագրվել:
-Դուք ձեր խոսքում նշեցիք 21-րդ դարը, ես չէի մտածել ,որ Հայաստանում, այն էլ այս ժամանակաշրջանում ինձ կհետապնդեն մեղադրելով պոռնոգրաֆիայի ու հայկական բանակին դեմ քարոզչական մտքերում: Կոնկրետ հենց « Ուվալնյատի օրը» պատմվածքում կան հետևյալ տողերը . « Տղու կյանքում կա էրկու ամենաերջանիկ օր, մեկը առաջին սեքսն ա, մյուսը` ուվալնյատի օրը: Ուվալնյատի օրից ավելի շատ առգազմ ես ստանում, քան 3 թույն աղջկերքի հետ ըլնելուց»: Իմ նպատակն է եղել ցույց տալ, զինվորի սպասումը,ուվալնյատի օրվա երջանկության չափը:
-Ժուռնալիստերի միության նախագահ Աստղիկ Գևորգյանն անդրադառնալով ձեր ստեղծագործությանը նշել է, որ այնտեղ կան նաև լրագրողական մոտեցումներ: Համամի՞տ եք տիկին Գևորգյանի կարծիքի հետ :
-Գրականությունն այն տեղն է , որտեղ կարող ես մտքերդ ազատ արտահայտել, առանց փաստերի, հիմնավորումների: Ուվալնյատի օրն ազատ ստեղծագործություն է , հետևաբար այդքան էլ համամիտ չեմ:
-«Ուվալնյատի օրր» գրելիս ոգեշնչվե՞լ եք որևիցե գրողից :
-Այդ շրջանում կարդում էի Ֆրանց Կաֆկա: Չգիտեմ որքանով է եղել նրա ազդեցությունը ,բայց ամեն դեպքում մտերիմներս ինձ մի քանի անգամ ասել են, որ կաֆկայական հոգեվիճակ կա: Կաֆկան էլ է իր հերոսների հետ վատ վարվում :
-Ժամանակակիցներից ու՞մ եք նախընտրում :
-Արամ Պաչյանի «Ցտեսություն ծիտը» ձեռքիս տակ ընկավ, շատ հավանեցի : Պաչյանը չի ձանձրացնում իր ընթերցողին: Տողերը կարդում ես ու կրկին ետ ես դառնում, որ վերընթերցես ու մտածես : Հասմիկ Սիմոնյանն էլ բավականին աշխատասեր է ու իր բանաստեղծություններն էլ եմ հավանում: Էլի շատերը կան, ովքեր երիտասարդ են ու ասելիք ունեն :
-Առաջիկայում նոր ստեղծագործություններ սպասվու՞մ են:
-Մի սկանդալով չեմ բավարավի (Ժպտում է,- հեղինակ): Որքան էլ պատրաստակամ լինես նոր ստեղծագործություն գրելուն ,միևնույն է ժամանակ է անհրաժեշտ : Հիմա զբաղվում եմ լրագրությամբ ,բայց ինձ տեսնում եմ գրականության մեջ, որովհետև նշեցի ,որ գրականությունն ինձ թույլ է տալիս ավելի ազատ մտքեր արտահայտել ,իսկ դա ինձ դուր է գալիս:
Անուշ Առաքելյան