ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեվին: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը:

 Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարները քննարկել են մի շարք երկկողմ խնդիրներ և տարածաշրջանային հարցեր: Առանձին դիտարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը:

«Իհարկե տարածաշրջանային անվտանգության և կայունության բոլոր հարցերը առաջնային են մեր օրակարգում: Եվ իհարկե մենք կքննարկենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցերը, որոնք արդեն շատ են երկարաձգվել և լուծում են պահանջում»,- ասել է Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեվը:

Հիշեցնենք, որ վաղը` օգոստոսի 10-ին Սոչիում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: