Քիչ առաջ մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին Twitter-ում գրառում է արել ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը։ Նա մասնավորապես գրել է.
«Սկսվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»:
Հիշեցնենք նաև, որ նախագահը օգոստոսի 8-ին մեկնել է Սոչի Վ. Պուտինի հրավերով: Ինչպես նաև արդեն իսկ կայացել է Պուտին Ալիեվ հանդիպումը: