Տեսանյութում ակնհայտ երեւում է, որ Կարեն Պետրոսյանը զինված չէ, այդ մասին պատմում են նաեւ նրան առաջինը նկատած Աղբուլաղ գյուղի ադրբեջանցիները: Հստակ երեւում է նաեւ, որ Կարենը ոչ միայն զինված չի եղել,այլեւ զինվորական համազգեստ էլ չի կրում, ինչպես հետո «բեմադրեց» ադրբեջանական զինվորական վերնախավը: Կարենը կապույտ բլուզով է, ջինսե տաբատով եւ սպիտակ մարզակոշիկներով:
Տեսանյութում ադրբեջանցին պատմում է, որ նա է առաջինը նկատել Կարենին:
Նշենք, որ տեսանյութի մեջ անգամ գյուղացիները «թշնամի» բառը չեն օգտագործում: Տղան պատմում է, որ մեկը մոտեցել սիգարետ է խնդրել, կինն էլ, ով երիտասարդ տղայի մայրն է, նրան թեյ է առաջարկել:
Ավելի ուշ Կարենը ներկայացել է, որ հայ է: Հետո գյուղացիները պատմում են, որ նրան ուղեկցել են գյուղի կենտրոնում գտնվող թեյարան, որտեղ գյուղի երիտասարդների հետ թեյ է խմել, զրուցել:
Եղելիությունը տեսանյութում՝