Օրեր առաջ դերասան Անդրեյ Պանինի մահվան առթիվ անցկացված հետաքննության արդյունքում նախնական վարկածով դերասանի մահվան պատճառը գանգուղեղի փակ վնասվածքն է եղել: Ինչպես հայտնում է «LifeNews.ru» կայքը, փորձագետների հավաստմամբ, դերասանը ճակատագրական վնասվածքը ստացել է իր հասակին հավասար բարձրությունից անկման պատճառով:
Ամենայն հավանականությամբ, դերասանի մահը քրեական երանգներ չունի, սակայն պետք է ստուգվեն բոլոր տարբերակները: Միայն դրանից հետո, ըստ քննիչների, գործը կփակվի: