Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ԱՆ-140 ուղևորատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի պատճառ է դարձել:

Իրանի ժողովրդի համար այս ծանր պահին Նախագահ Սերժ Սարգսյանը հեռագրում նաև ցավակցություն է հայտնել հանգուցյալների հարազատներին ու մերձավորներին:

Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:  

Հիշեցնենք նաև, որ Սոչիում օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: