Հարավային Կովկասում տերը դեռևս մնում է «արջը»: Այս էր ուզում Մոսկվան ցուցադրել Սոչիի հանդիպման ժամանակ: Այս մասին օգոստոսի 11-ին լրագրողներին հայտարարել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Սա ապացուցվում է երկու հանգամանքով՝ հանդիպմանը չի հրավիրվել ԵԱՀԿ Մինսկի խմբի և ոչ մի համանախագահ ու նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը «առանձնահատուկ մտերիմ հարաբերությունների և խոր նախապատմության մասին, որը հնարավորություն է տալիս անկեղծորեն կարծիքներ փոխանակել»:
Պուտինը ցանկանում է միջազգային հանրության աչքում հանդես գալ խաղաղասերի դերում և միաժամանակ հասկացնել, որ Ռուսաստանը կարևոր գործընկեր է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հարցում:
Հիշեցնենք նաև, որ Սոչիում օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: