«Հրապարակ» թերթը գրում է.

«Հաղթանակը» տրվեց ազգովի պայքարի արդյունքում. անցած օրերին, սահմանին կատարվող իրադարձությունների ֆոնին, ով ինչպես կարողանում էր, պայքարում էր` կռվելու պատրաստ խմբեր էին մեկնում սահման, և քննադատում էին նրանց, ովքեր չեն գնում: Սահման մեկնելու հայտարարություններ հնչեցին արցախյան պատերազմի վետերանների միության կողմից, Շուշիի վետերան ազատամարտիկների, «Նժդեհ» ջոկատի, նույնիսկ Քաշաթաղի սիրիահայերի անունից:

Տավուշի մարզի Նոյեմբերյանի զորամասի հրամանատար Վահագն Ասատրյանի համար անհասկանալի է՝ ուր են մեկնել այս խմբերը՝ զորամասե՞ր, սահմա՞ն, թե՞ ընդամենը սահմանամերձ գյուղեր։ «Ինձ էլ են շատ մարդիկ դիմել, բայց ոչ մի խումբ կամ անհատ չի եկել զորամաս, որովհետև ես խորհուրդ եմ տվել ներկայանալ հաշվառման, որպեսզի, երբ անհրաժեշտ լինի, նրանց կարիքը զգացվի, տեղյակ պահեն»,- ասում է հրամանատարն ու բացատրում, որ բանակը ստրատեգիական կառույց է և ունի իր կանոնադրությունը, և «ազատ ելումուտ անել» այստեղ չի կարելի ու հնարավոր չէ. «Եթե այդ մարդիկ շատ են ցանկանում, թող մեկնեն գյուղեր, պարեկություն սահմանեն գյուղացիների կողքին, ոգին բարձրացնեն, նրանց կողքին լինեն, բայց առաջնագծում մենք նման խնդիր չունենք և մեր անձնակազմով կատարում ենք մեր առջև դրված խնդիրներն ու պարտականությունները»: Ավելին՝ թեժ գծում կանգնած զորամասի հրամանատարը կարծում է, որ կամովին սահման մեկնողները կարող են նույնիսկ խանգարել այնտեղ կանգնածներին։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: