Երգչուհի Քրիտսինե Պեպելյանը մի քանի օրից կմեկնի ԱՄՆ , իր մենահամերգի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու համար:Այս մասին երգչուհին գրել է ֆեյսբուքյան իր էջում։«Ուզում եմ «Շնորհակալ եմ» խորագրով համերգային ծրագիրը ներկայացնել նաև նահանգներում ապրող մեր հայրենակիցներին։ Հուսով եմ` ամեն-ամեն ինչ լավ կլինի։ Բոլորիդ մաղթում եմ արևոտ տրամադրությամբ գարնանային օրեր»,-գրել է երգչուհին։