Օգոստոսի 12-ին Նիգերիայից Թուրքիա ժամանած ինքնաթիռում Էբոլա վիրուսով վարակված կնոջ են հայտնաբերել և այժմ նա կարանտինի մեջ է: Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նախնական տվյալներով կնոջ վիրուսակիր լինելը դեռ հաստատված չէ: Կինը և իր փոքր երեխան ներկա պահին գտնվում են օդանավակայանին մոտ հիվանդանոցում: Ինքնաթիռը կատարել է թռիչք Լագոսից Ստամբուլ:

Միջազգային առողջապահության կազմակերպության վերջին տվյալներով Էբոլա վիրուսով վարակված զոհերի քանակը Արևմտյան Աֆրիկայում հասնում է 1013-ի, իսկ վարակակիրները 1848-ն են: