«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ Սյունիքի մարզի 12 ընտանիք ունեցող Տավրուս գյուղի դպրոցն այս տարի առաջին դասարանի աշակերտ չի ունենա: Տավրուսի գյուղապետ Սլավիկ Կարապետյանի խոսքով՝ դպրոցն այս պահին երեք աշակերտ ունի, նախկին՝ 50-ի փոխարեն: «Ծնողները աշխատանք չունենալու պատճառով գնացել են գյուղից, իրենց երեխաներին էլ հետներն են տարել:

Ու այսպես, ամեն տարի գնում եմ այստեղ-այնտեղ մի ընտանիք եմ փնտրում, որ իրենք էլ իրենց հետ երեխա բերեն, որ դպրոցը չփակվի, գոյատևի: Մահանում է մեր գյուղը: ՀՀ կառավարության անուշադրության պատճառով է, որ մենք այսօր այս պատկերն ունենք»,-նշել է գյուղապետը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: