«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չնայած զբաղեցրած պաշտոնին, ընդգրկված չէ Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովում: Մի հանգամանք, որն առնվազն տարօրինակ է, քանի որ նախկին նախարար Հրայր Թովմասյանը չնայած Աժ աշխատակազմի ղեկավարն է, շարունակում է պահպանել իր տեղը այդ հանձնաժողովում, իսկ Մանուկյանին այնտեղ չեն ընդգրկել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մանուկյանը սրտնեղած է այդ փաստից, նաև՝ վերջերս իր մտերիմների մոտ անկեղծացել ու դժգոհել է, որ իրեն հանձնաժողովում չեն ընդգրկում»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: