«Հրապարակ» թերթը գրում է.
«Օֆշորային սկանդալի պատճառով սնանկացած Փայլակ Հայրապետյանի և այդ սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանի հետ առերեսումը կկայանա առաջիկա օրերին՝ մինչև օգոստոսի 15-ը։ «Ամեն օր անհամբեր սպասում եմ, թե երբ են զանգելու և կանչելու, ժամանակ են նշել՝ այս երկու օրը այդ սրիկայի հետ կհանդիպեմ»,- մեզ հետ զրույցում ասաց գործարար Փայլակ Հայրապետյանը։ Նա հույս ունի, որ Սուքիասյանն առերեսման ժամանակ կասի ողջ ճշմարտությունը»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: