Մոտակա ժամանակներս Ռուսաստանը կկազմակերպի ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունների երկրորդ փուլը: Սա պայմանավորված է նրանով, որ Մոսկվային անհրաժեշտ է շատ բաների հասնել ԼՂՀ հակամարտության բանակցային գործընթացում: Այս մասին հայտարարություն է արել Հակամարտությունների հետազոտման և վերլուծության Բրիանական անկախ կենտրոնի տնօրեն Քրիստոֆեր Լենգտոնը՝ ուսումնասիրելով Սոչիում օգոստոսի 10-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպումը:
Նա կարծում է, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպման արդյունքն այն էր, որ անհրաժեշտ է բանակցությունների երկրորդ փուլ: Փորձագետը մասնավորապես ասում է. «Էական է նաև այն հանգամանքը, որ երկու երկրների նախագահները ընդգծեցին հակամարտության ոչ ռազմական լուծումը:
Հաշվի առնելով այս արդյունքները, հեշտ կլինի պնդել, որ Սոչիի հանդիպումը դրական քայլ է և որոշ առումով դա այդպես էլ կա: Համենայնդեպս, առանց հետագա հանդիպման՝ կոնկրետ առաջարկների ու քայլերի, Սոչիի հանդիպումը կարող է դառնալ ևս մեկ կորսված հնարավորություն կողմերի համար»:
Հիշեցնենք նաև, որ նախագահները հանդիպել էին օգոստոսի 10-ին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում ստեղծված իրավիճակին առնչվող խնդիրները: