Ընդառաջելով մայրաքաղաքում մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների խնդրանքին, այդ փոխադրամիջոցների կայանման վայրերը կանոնակարգելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հուլիսի 29-ի համապատասխան որոշմամբ սկսվել և արդեն ավարտվել են շուրջ 60 մեքենայի համար նախատեսված 17 կայանատեղերի կահավորման աշխատանքները հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայունթունը։
Երևանի քաղաքապետի մարտի 21-ի որոշմամբ սահմանված շուրջ 140 տաքսի ավտոմեքենաների համար նախատեսված ևս 35 կայանատեղերի կահավորման աշխատանքները մեկնարկել են օգոստոսի 11-ից:
Հարկ է նշել, որ մինչ վերոհիշյալ որոշումներով կայանատեղերի սահմանումը, մայրաքաղաքում կահավորված էր տաքսիների, ընդհանուր առմամբ, 42 կայանատեղի։ Այսպիսով, օգոստոսի 11-ից մեկնարկած ևս 35 կայանատեղերի կահավորումից, համապատասխան նշաններ տեղադրելուց և գծանշումից հետո մայրաքաղաքի վարչական 12 շրջաններում կգործի տաքսի ավտոմեքենաների ընդհանուր թվով 94 կայանատեղի:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
											






 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					