Այսօր պորտուգլական ցլամարտի ծննդյան օրն է: Յուրաքանչյուր տարի այս օրը Աբիուլում անցկացվում են տոնակատարություններ՝ նվիրված պորտուգալական ցլամարտի տարեդարձին: Տարեդարձի գլխավոր իրադարձությունը հենց ցլամարտն է, որն անցկացվում է   ազգային հին ավանդույթներով:

Մշտապես գոյություն են ունեցել ցլամարտին մասնակցելու տարիքային սահմանափակումներ: Փոքրերի կատեգորիայում՝ «ինֆանտիշ», մտնում են երիտասարդ ցլերի հետ կռվող 10-14 տարեկան տղաները: «Յուվենայլզ» խումբը ներառում է 14-18 տարեկան դեռահասների: Հիմնական տարիքային խումբը 18-35 տարեկան տղամարդիկ են, իսկ ահա ամենավերջին սահմանը 40-45 տարեկանն է: