Երեկ՝ օգոստոսի 13-ին, մեկնարկել է «Օբորոնէքսպո-2014» սպառազինությունների և նորարարությունների միջազգային 2-րդ ցուցահանդեսը: Այն անցկացվում է Մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում: Այս ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը, ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայությունը, ինչպես նաև «Ռոստեխ» պետական կորպորացիան։ Սակայն չի հաղորդվում ոչ մի մանրամասն Հայաստանի մասնակցության մասին:
Ցուցահանդեսի նպատակներն են ռազմաարդյունաբերական համակարգի նորագույն մշակումների ցուցադրությունը:
Ցուցադրվելու են հրթիռային և հրետանային սպառազինության ոլորտի մշակումներ, զրահամեքենաների և ռազմական ավտոմեքենաների օրինակներ, ինչպես նաև կապի և այլ ոլորտների միջոցներ։