Ադրբեջանի հանրապետության պաշտպանության նախարարության կողմից անցկացվող զորավարժությունների ժամանակ օգտագործվել են «ԲՈՒԿ-ՄԲ» տեսակի զենիթա հրթիռային համալիր: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն  զորավարժությունները անցկացվում էին գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ:

Հաղորդվում է նաև, որ զորավարժություների նպատակն էր ստուգել ռազմական հանձնարարությունների անձնակազմի կողմից ճշգրիտ կատարումը, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական կարևոր օբյեկտների գնդակոծման դեպքում պաշտպանական գործողությունների մշակումը:

Նկատենք, որ «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրը ցուցադրվել էր նաև 2013-ի հունիսի 26-ին Բաքվի ռազմաշքերթում և նշվում է, որ այն ձեռք է բերվել Բելառուսից։ Այս համալիրի գնման մասին ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում խոսք չկա։ Հայտնի է նաև, որ վարժանքներ են անցկացվել թռչող օբյեկտների, այդ թվում՝ անօդաչուների հայտնաբերման, դրանց շարժին հետևելու և ոչնչացնելու ուղղությամբ։