Մեր Երկիր մոլորակն այդպես էլ չի դադարում զարմացնել մեզ: Այժմ Ձեզ ենք ներկայացնում մի ֆոտոշարք՝ բաղկացած բնության քսանհինգ զարմանահրաշ երևույթներից: 

13. Սպիտակ ծիածան

Այս երևույթը նույնքան հայտնի է, որքան մառախլապատ ծիածանը:

14. Ծիածանային էվկալիպտ

Այս ծառը մշտապես հիշեցնում է հսկայական ծիածան:

15. Սառցե սանրվածք

Տարբեր բակտերիաններից առաջացած Քիմիական հետաքրքիր ռեակցիաների շնորհիվ՝ ջուրը, հոսելով տուժած բույսերի միջից, սառչում է ամենահետաքրքիր ձևերով:

16. Հավերժական փոթորիկ, Վենեսուելա

Հայտնի նաև որպես «Կատատումբոյի փոթորիկ»՝ այս քամին գլուխ է բարձրացնում տարվա մեջ 160 գիշեր Կատատումբո գետի եղանակային ունիկալ պայմանների պատճառով:

17. Ստորջրյա ջրվեժ

Եվ թեև սա այն ջրվեժը չէ, որին մենք սովոր ենք, բայց, այնուամենայնիվ, բնության այս երևույթը պարզապես հիասքանչ է: Ջրի փոխարեն այստեղ ավազ է, որը լցվում է երկու օվկիանոս:

18. Արնահոսող սառցաբեկոր

Հայտնի  է նաև որպես «Հեղուկ ծիածան»:

19. Հրաբխային կայծակ

Հրաբխային ժայթքումները հանգեցնում են էլոկտրական և էլեկտրասաստիկ խոծշոր չափերի բռնկումների, որոնք երբեմն վերածվում են ամենաիրական փոթորկի:

 20. Իսլանդական տաք աղբյուր

21. Կայսերական թիթեռնիկների միգրացիա, ԱՄՆ և Մեքսիկա

Թռչելով մոտ 2500 մղոն՝ այս թիթեռնիկների ամպերը թողնում են անզուգական տպավորություն:

22. Ծաղկող անապատ, Չիլի

Որպես կանոն՝ այս երևույթը տեղի է ունենում մի քանի տարին մեկ՝ սեզոնային անձրևներից հետո: Կարճ ժամանակահատվածով  Ատակամա անապատը ներկվում է մանուշակագույն:

23. Նատրոնյան կղզի Տանզանիայում

Տանզանիայի հյուսիսում գտնվող Նատրոնյան կղզին նմանվում է գիտափանտաստիկ ֆիլմից մի հատվածի, որտեղ կարծես թե քարանում է յուաքանչյուր կենդանի արարած, որը մոտենում է նրա լողացող ջրերին:

24. Հյուսիսային սառցե ծաղիկներ

Բնության այս հրաշքն առաջանում է օվկիանոսի և օդի ջերմաստճանի փոփոխությունից:

25.Կալիֆորնիական ջրվեժ «Ձիու պոչ» 

Իոսեմիտի ազգային պարկում փետրվար ամսին կարելի է հանդիպել զարմանահրաշ մի երևույթի, երբ արևի ճառագայթները  անդրադարձվում են ջրվեժի ջրերից և թողնում նարնջագույն երանգ:

Հիշեցնենք նաև, որ ֆոտոշարքի առաջին մասը ներկայացրել էինք նախորդ անգամ: