Փոքր ցեղատեսակի շները վերջին տարիներին մեծ պոպուլյարություն ունեն: Այս փոքրիկ կենդանիները, որոնց շատ անգամ կարելի է շփոթել խաղալիքների հետ, նաև շատ ընկերասեր են, և կատարելապես տիրապետում են շփման արվեստին մարդկանց հետ: Նրանք ոչ միայն հաճույք են պատճառում իրենց ներկայությամբ, այլև հարմար են պահելու համար: Շնիկներին կարող եք յուրաքանչյուր տեղ տանել ձեզ հետ:
YerevanNews.am-ը պատրաստել է ֆոտոշարք աշխարհի ամենափոքր շնիկների, որոնցից մեկն է Շի-ցուն: Այն ամենահին շների ցեղատեսակներից է.
Տիբեթական սպանիել՝ անունից պարզ է, որ Տիբեթում է լույս տեսել:
Բիշոն Ֆրիզե՝ ֆրանսիական ցեղատեսակ:
Հավայան բիշոն՝ դեկորատիվ ցեղատեսակ կուբայի տարածքներում առաջացած:
Կոտոն դե տուլեար՝ Ցեղատեսակ, որն ի հայտ է եկել Մադագասկարում:
Շնիկների ցեղատեսակները շատ են: Մենք ներկայացրեցինք այսքանը: Հետևեք մեր էջին, բացահայտենք նորանոր ցեղատեսակների շնիկների: