«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուրը և իր ընտանիքը Ռուսաստանում են բնակվում 2004 թվականից։ Մոսկվա քաղաքի մետրո կայարաններից մեկում վարձակալել են տարածք, որտեղ քաղցրավենիք, զովացուցիչ ըմպելիքներ և նման բաներ են վաճառում։ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն այսօր ծանր հարված են հասցրել փոքր ընտանեկան բիզնես ունեցողներին. Արթուրի առևտուրն էլ դրանից անմասն չմնաց:

«Գնաճը հատկապես նկատելի է դարձել այս վերջին 10 օրերի ընթացքում։ Մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ տեղական արտադրողներն այս շրջանում, երբ ամեն ինչ թանկանում է, իրենք էլ դրա հետ միասին, այդ ֆոնի վրա թանկացնում են ամեն ինչ և հաշվի չեն առնում, որ ոչ բոլոր ապրանքներն են բերվում այն երկրներից, որոնք ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին են միացել։ Ամեն ինչ դեպի վատը կգնա այնքան ժամանակ, մինչև ներքին շուկայում վիճակը հարթվի։ Այստեղ կան այնպիսի մատակարարներ, որոնք ունեին մեծ պահեստներ։ Ու, ասենք, վերջին 6 ամիսների համար արդեն այնպիսի ապրանքներ են բերել, որ պետք է սպառեին Ամանորի շեմին, դա թռչնամիսն է, ձուկը, քաղցրավենիքը, զովացուցիչներն ու էլի մի շարք մթերքներ: Այդ մարդիկ հիմա կարողանում են մեծ գումարներ կուտակել իրենց պահեստավորած ապրանքների շնորհիվ։ Հասկանո՞ւմ եք՝ դրսից չենք ստանում, ներսում էլ պահանջարկը մեծանում է։ Իսկ ապրանք ենք գնում հենց մատակարարողից։ Ես աշխատում եմ օրական վաստակածիս համարժեք շահութաբերությամբ։ Ու եթե ապրանքը գալիս է թանկ, ես ավելի թանկ պետք է վաճառեմ, իսկ մարդիկ այդ գներին խորթ են»,-պատմում է Արթուրը։

Վերջինիս պատմածի համաձայն, մարդկանց դա այնքան էլ չի զարմացնում, կարծես ռուսաստանցիները պատրաստված էին. «Գիտե՞ք ինչ, դեռ այս խոսակցությունները կային, երբ Ուկրաինան սանկցիաներ կիրառեց ամիսներ առաջ, այդ ժամանակ կանխատեսում էին, մամուլը զգուշացնում էր, ու մեծ առևտրականներն էլ հիմար չէին։ Նա, ով լավ բիզնեսմեն է, կարողանում է այս խառնաշփոթի մեջ լավ գումարներ վաստակել ու ոչ թե տուժում է, այլ, հակառակը, չաղ է դուրս գալիս»,-ասում է նա։

 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: