Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասում երեկ հետմիջօրեին դարձյալ պայթյուններ են գրանցվել։

Զինյալ խմբավորումները գազի բալոնով պատրաստված երկու ինքնաշեն հրթիռ են արձակել թաղամասի ուղղությամբ, հաղորդվում է «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում:

Բարեբախտաբար, մարդկային կորուստներ չեն գրանցվել, իսկ վնասները նյութական են։