Ժողովու'րդ ջան, մի րոպե ուշադրություն, լավ բան եմ ասելու:
Ինչպես արդեն գիտեք, Հայաստանը երկրորդ տեղն է գրավել Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում: Մի քանի օր տևած մրցույթի եզրափակիչն այսօր էր:
Առաջնության վերջին օրը շատ հաջող ստացվեց մերոնց համար: Եզրափակչում տղերքը բոլորին հաղթեցին և ընդհանուր միավորների հաշվարկով հռչակվեցին աշխարհի փոխչեմպիոն: Հիանալի ցուցանիշ է, որի համար բոլորիս եմ շնորհավորում, գրել է իր ֆեյս բուքյան էջում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ու հավելել`
Բայց հաղթանակից բացի մեր տանկիստները մի ուրիշ նվեր էլ են բերում մեզ: Կարո"ղ եք գուշակել` ինչ: Դե իհարկե տանկ: Տանկիստի նվերը ի"նչ պիտի լիներ))): Յուղը վրեն Т90s: Պաշտպանության նախարարության գաղտնի աղբյուրներից եմ իմացել (Արծրուն Հովհաննիսյան ջան քեզ էլ ծախեցի):
Էս ամեն ինչը շատ ոգևորում և ուրախացնում է: Նույն գաղտնի աղբյուրը՝ Արծրունը, ասեց, որ տղերքը վաղը 16:30-ին տղերքի օդանավը Զվարթնոցում վայրէջք կանի: Կարծում եմ՝ աշխարհի փոխչեմպիոններն արժանի են, որ տեղը տեղին դիմավորենք: Համ էլ կհամոզենք, որ մյուս տարի չեմպիոն դառնան: