Օգոստոսի 9-ին և 10-ին՝ գրեթե նույն ժամին, ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքում գողության վերաբերյալ ահազանգեր էին ստացվել, երկուսն էլ Արզնի գյուղից:
Հանցագործների թիրախ էին դարձել գյուղի առանձնատներից երկուսը: Առաջինի դեպքում տունը տակնուվրա էին արել և գողացել թանկարժեք կոնյակներ:
Ավելի դժվար կացության մեջ էր հայտնվել երկրորդ առանձնատան տերը: Թեև ոչնչի ձեռք չէին տվել, ոչ մի իր տեղից չէին շարժել, բայց հափշտակել էին 40 հազար դոլլար և մոտ 100.000 արժողության ոսկյա զարդեր:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում: