Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպել և քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հաղորդում է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը: Իսմեթ Յիլմազի և Զաքիր Հասանովի հանդիպումը տեղի է ունեցել Նախիջևանում:
Հայտնի է նաև, որ հանդիպման ժամանակ Հասանովը նշել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը կառուցված է բարեկամական հարաբերությունների վրա: Նրա խոսքերով այս ոլորտում Անկարայի և Բաքվի միջև համագործակցությունը զարգանում է և հանդիսանում է փոխադարձ շահավետ: