«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ում խմորումներ են սկսվել, միմյանց ուղղված մեղադրանքներ են հնչում՝ և 12 կետի անհեթեթության, և տրված վերջնաժամկետի անիմաստության վերաբերյալ: Այս խժդժություններից առայժմ ձեռնպահ է մնում ՀԱԿ-ը, թեև այստեղ էլ են դժգոհություններ հասունանում: Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ում պատրաստվում են առաջիկա օրերին ժողով կազմակերպել և թեժ աշնան ծրագրում որոշակի փոփոխություններ իրականացնել: Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների, գլխավոր խնդիրը ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի միջև է, այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի թեկնածության շուրջ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համաձայնությունը կնքվել է միայն փորձաշրջան սահմանելու պայմանով, որի համար էլ հայտարարվեց, որ սեպտեմբերի վերջին է հանրահավաքը լինելու: Հիմա ԲՀԿ-ի աջակցությամբ Հովիկ Աբրահամյանը պետք է կարողանա որոշ փոփոխություններ իրականացնել, որպեսզի արդարացնի իր նշանակումը և չդառնա այս ուժերի թիրախը: Այսպիսով, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կանգնած են աշնանային ճամփաբաժանի առաջ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: