«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ գլխավոր դատախազի եղբայրը՝ Կարեն Կոստանյանը, ով ՀՀ առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետն է, աշխատանքի գնալիս պարբերաբար հայտնվում է արտառոց իրավիճակում: Պարզվում է՝ գլխավոր դատախազի եղբայրը սովորություն ունի նախարարության շենք գնալ այն մուտքով, որտեղով մտնում են ՀՀ առողջապահության նախարարն ու փոխնախարարները:
Շենքը հսկող անվտանգության աշխատակիցները թեև բազմիցս Կարեն Կոստանյանին բացատրել են, որ այդ մուտքով չի կարելի շենք մտնել, սակայն Կոստանյանը չի ընդունում այդ փաստը: Նա հայտարարում է, թե ինքը Գ. Կոստանյանի եղբայրն է, որից հետո անվտանգության աշխատակիցները, «բնականաբար» ստիպված են լինում ներս թողնել նրան։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: