Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության գերատեսչությունների միջև բանակցությունների ընդլայնման շրջանակում նախարարների եռակողմ հանդիպումները կանցկավեն յուրաքանչյուր տարի, հերթականությամբ՝ Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում, լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների միջև Նախիջևանում կայացած հանդիպման ժամանակ: Նախարարները քննարկել են ռազմական դրության ժամանակ հեռահաղորդակցության ենթակառուցվածքի պաշտպանության հարցերը:

Հանդիպման վերջում նախարարները քննարկել են նավթա- և գազատարների անվտանգության, հաղորդակցության երկաթուղային ճանապարհների, կապի օբյեկտների ծրագիրը, հաղորդում է «Ադրբեջանի նորությունները» գործակալությունը: