Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի զինված ուժերը  պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է  Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

«Համատեղ զորավարժությունների մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, որն առաջին անգամ անցել է այս օրերին՝ Նախիջեւանում», - տեղեկացրել է Հասանովը:

Երեք երկրների  պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական դրության ժամանակ հեռահաղորդակցության ենթակառուցվածքի հարցերը:Ինչպես հաղորդում է «Ադրբեջանի նորությունները» գործակալությունը  նրանք քննարկել են նաև այլ հարցեր, որոնք են  նավթա- եւ գազատարների անվտանգության, հաղորդակցության երկաթուղային ճանապարհների, կապի օբյեկտների ծրագիրը: