«Հրապարակ» թերթը գրում է.

«ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և Մայր Աթոռի միջև լուրջ կոնֆլիկտ է հասունանում:

Պատճառն այն է, որ Ծառուկյանը հրաժարվում է իր կառուցած Աբովյան քաղաքի նորակառույց Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հանձնել Մայր Աթոռի տնօրինությանը: Եկեղեցու բացումն անցած տարվա մայիսին էր, այն օծել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, և այն ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հետագայում եկեղեցին գրանցվելու է Էջմիածնի բալանսում, սակայն Ծառուկյանը հրաժարվում է հիմա կատարել իր խոստումը:

Արդեն մի քանի օր է՝ մենք փորձում ենք կողմերից պարզաբանումներ լսել և այդ նպատակով դիմել ենք և Մայր Աթոռի լրատվական ծառայություն, և ԲՀԿ մամուլի պատասխանատուին, սակայն Մայր Աթոռի տեղեկատվական դեպարտամենտի աշխատակիցները, խոստանալով պատասխանել, խուսափեցին, իսկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը փոխանցեց, որ արտերկրում է, արձակուրդում և չի կարող կապ հաստատել ԲՀԿ ղեկավարի հետ, ով նույնպես Հայաստանում չէ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: