ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ուղերձ է հղել Հայոց բանակի 21-ամյակի կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշել է.
«Սրտանց շնորհավորում եմ ձեզ հայոց բանակի 21-ամյակի առթիվ: Կոփվելով անհավասար, բայց հաղթական Արցախյան ճակատամարտում մեր բանակն իրավմամբ դարձել է երկրի անկախության և անվտանգության գլխավոր երաշխավորը, ազգային շահերի և արդար իղձերի կենսակոչման հուսալի պատվարը: Որպես ՀՀ նախագահի թեկնածու և ընտրության դեպքում զինված ուժերի հրամանատար, ես մեծ կարևորություն եմ տալիս բանակում և ողջ հասարակությունում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը, զինված ուժերի սպառազինությունների արդիականացմանը և ընդլայմանը, հակառակորդ երկրի կողմից պարտադրված մրցավազքից հետ չմնալու հայաստանյան պետական հրամայականը: Պիտի բացառենք մեր բանակում իսպառ և առաջին անգամ նյութապաշտությունը, ամենթողությունը և զոռբայությունը, մասնավոր շահի հետապնդումը»:
Ստորև ներկայացնում ենք տեսանյութը:


