Հայտնի է, որ վերջերս Թուրքիայում ընտրվեց նոր նախագահ, իսկ արդեն նախկին նախագահ Աբդուլա Գյուլը հրաժեշտ տվեց իր պաշտոնին: Այսպիսով հրաժեշտի ընդունելության ժամանակ Գյուլը հայտնեց նաև նոր վարչապետի անունը: Նախկին նախագահը հայտնել է, թե նոր վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Ահմեդ Դավութօղլուն:
Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet-ը՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախագահական պալատում գործարարների և արվեստագետների համար կազմակերպված հրաժեշտի ընդունելության ժամանակ հայտնել է, որ օգոստոսի 27-ին ներկայիս ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն կդառնա իշխող կուսակցության նախագահ և երկրի վարչապետ:
Գյուլը հույս է հայտնել, որ Դավութօղլուն նոր պաշտոնում հաջողակ կլինի: Իսկ վերջում նա նաև ընդգծել է, որ ինքն է Դավութօղլուին մտցրել քաղաքականություն: