ԱՄՆ-ի իշխանությունները հաստատել են Իրաքում ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին մահապատժի ենթարկելու մասին լուրը: Հիշեցնենք, որ նրան սպանել են «Իսլամական պետություն» անվանմամբ  խմբավորման զինյալները և սպանության տեսանյութը տեղադրել համացանցում, այս մասին հայտնում է ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը: Լրագրողի մահվան փաստը հաստատել է նաև նրա ընտանիքը: Իսլամականների մոտ գերի է մնում ևս մեկ լրագրող Սթիվեն Սոտլոֆը, վերջինիս առևանգել են 2013 թվականից: Լրագրող Ջեյմս Ֆոուլիին Սիրիայում ձերբակալել էին 2012 թվականի նոյեմբերից: