Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը իր տեսաուղերձում հայտարարում է, որ սպառնալիքները եւ կոշտ հռետորաբանությունը գործին չեն օգնում: 

«Հայտնում ենք մեր կարեկցանքը վերջին միջադեպերի ժամանակ զոհվածների ընտանիքներին և վիրավորներին: Ինչպես նշեց դեսպան Ուորլիքը, սա սառեցված կոնֆլիկտ չէ: Թե այստեղ, թե Բաքվում մենք կոչ ենք անում ձեռնարկել քայլեր՝ լարվածության մեղմացման և հրադադարը հարգելու համար»,- ասում է դեսպանը:

Մանրամասները՝ տեսանյութում: