Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին պղծել և այրել են: Ենթադրվում է, որ սա արվել է Թուրքիայի քրդաբնակ Լիջեյի շրջանում PKK-ի առաջին հրամանատարի հուշարձանը հանելու ժամանակ ոստիկանության և ցուցարարների միջև բախումների ժամանակ քուրդ երիտասարդի սպանության դեմ բողոքի դուրս եկած քուրդ երիտասարների կողմից:
Դեմքերը փակած և PKK-ի դրոշներով երիտասարդները սկզբում փողոց են փակել և անցնող մեքենաները խուզարկել, որից հետո հրդեհել են Աթաթուրքի կիսանդրին, տեղից պոկել և գետնի վրա գլորել։