«Եվրատեսիլ» 2014 մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրսթը շարունակում է իր փորձերը մոդելային ասպարեզում՝ հասնելով նորանոր հաջողությունների և նվաճելով նորանոր բարձունքներ:
25-ամյա Կոնչիտան դարձել է Chanel ապրանքանիշի ստեղծագործական տնօրենի՝ Կառլ Լագերֆելդի սկանդալային ֆոտոշարքի գլխավոր հերոսուհին։ Ֆոտոշարքը լույս կտեսնի CR Fashion Book ամսագրում։
Վյուրսթը ներքնազգեստով նկարահանվել է հղի մոդել Էշլի Գուդի հետ։
«Ես մեծացել եմ ավստրիական գյուղերից մեկում, որը բավականին պահպանողական էր։ Ես տարօրինակ տղա եմ եղել, որը հագնվում էր աղջկա նման։ Տրանսվեստիտ լինելը լուրջ բիզնես է. դա կյանք է կյանքի մեջ, որտեղ գլխավորը չխճճվելն է»,- հարցազրույցի ժամանակ ասել է Կոնչիտան:
Ձեր դատին ենք ներկայացնում մի քանի նկարներ լույս տեսնելիք ֆոտոշարքից: