Օգոստոսի 24-ին տեղի կունենա  Աբխազիայի նախագահական արտահերթ ընտրությունները: Այս առիթով դիտորդներ են հրավիրվել նաև Ռուսաստանից: Դիտորդական խմբում ընդգրկվել են Դաշնության խորհրդի չորս անդամ, ինչպես նաեւ տարբեր հանձնաժողովների ներկայացուցիչներ:Այս մասին հայտնել է Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Եվգենի Սերեբրյաննիկովը, որը կգլխավորի խորհրդարանի վերին պալատի դիտորդական խումբը:

 

 Որպես միջազգային դիտորդներ կժամանեն Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Հարավային Օսիայի, չճանաչված Մերձդնեստրի եւ ԼՂՀ-ի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Բելառուսի եւ Ռուսաստանի Խորհրդարանական միության եւ ԱՊՀ անդամ-պետությունների Միջխորհրդարանական ասամբլեայի խորհրդի ներկայացուցիչներ: Աբխազիայի ընտրություններում որպես դիտորդ կարող են ներկա գտնվել նաեւ Չինաստանի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի եւ այլ երկրների ՀԿ-ների ներկայացուցիչները: Հայտնում է Աբխազիայի խորհրդարանի խոսնակի խորհրդական Գալինա Ստրանիչկինան:

 

Հիշեցնենք, որ Աբխազիայի նախագահի պաշտոնին հավակնում են նախկին փոխնախագահ Ռաուլ Խաջիմբան, Պետանվտանգության ծառայության ղեկավար Ասլան Բժանիան, պաշտպանության նախարար Միրաբ Քիշմարիան եւ ներքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Ձապշբան: