«Հրապարակ» թերթը գրում է.
«Հուլիսի վերջին ղարաբաղաադրբեջանական շփման գծում լարվածությունը, հակառակորդի կողմից սահմանամերձ գյուղերի գնդակոծումը շարժել էր կառավարության գութը, և արդեն օգոստոսի 8-ին, կառավարության որոշմամբ, պարբերաբար տեղի ունեցած գնդակոծության հետևանքով բնակելի տներին հասցված վնասը մասնակի փոխհատուցելու նպատակով, Տավուշի մարզպետարանին հատկացրին 20 մլն դրամ: Մինչ այդ անտարբերության մատնված գյուղացիների համար մասնակի փոխհատուցումն էլ սփոփիչ էր:
Երեկ Այգեպարի գյուղապետից հետաքրքրվեցինք, թե ինչ սկզբունքով է բաշխվել այդ մասնակի փոխհատուցումը: Սակայն պարզվեց՝ դեռ հաշվարկներ են անում, քանի որ կրակոցները դադարել են օգոստոսի 9-ից: «Այս պահին հաշվարկ ենք անում, չափում վնասը, տեսնենք՝ ինչքան է ընդհանուրը, նոր ներկայացնենք հանձնաժողովին»,-մեզ հետ զրույցում ասաց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: