«Երեկ Ավան-Առինջ թաղամասում վաղ առավոտյան՝ ժամը 05:20-ի սահմաններում, դաժան ծեծի է ենթարկվել նույն թաղամասի բնակիչ, 37-ամյա Կարեն Երեմյանը: Կարենին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների հայտարարության՝ վերջինս ի վիճակի չի եղել հայտարարություն տալու: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է սկսվել: Ըստ շրջանառվող լուրերի՝ Կարեն Երեմյանը Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբայրն է»,–գրում է «Ժողովուրդ» թերթը։

Մանրամասն տեղեկություններ կարողեք ստանալ օրաթերթից: