ԽՍՀՄ հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» նախկին պաշտպան Ալեքսանդր Միրզոյանը անդրադարձել է Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի «Սպարտակ» - «Թերեք» հանդիպմանը և երկրպագուներին կոչ է արել Յուրա Մովսիսյանի հեթ-տրիկից հետո էյֆորիայի մեջ չընկնել:
- «Սպարտակը» տպավորիչ հաղթանակ տարավ: Կարմրասպիտակները «Թերեքի» համեմատ լավ էին խաղում: Վաղուց չէինք տեսել, որ թիմը այսքան հզոր ու ագրեսիվ կերպով գործի: Սպարտակցիները բոլոր գոտիներում հավասարակշռված էին գործում, բայց «Թերեքը» խաղը կազմակերպելու առումով մոսկովյան ակումբին չէր զիջում: «Սպարտակը» ավելի լավ օգտագործեց իր պահերը:
Ինձ մի փոքր անհասկանալի է Յուրա Մովսիսյանի հեթ-տրիկի հետ կապված էյֆորիան: Իհարկե, շատ հաճելի է, որ նա մեկնարկային խաղում երեք գոլ է խփել: Բայց պետք է հասկանալ, որ առջևում հաջորդ տուր կա, որտեղ Յուրան հնարավոր է չկարողանա աչքի ընկել, չնայած ես շատ եմ ուզում, որ նա գոլեր խփի, իսկ «Սպարտակը» հաղթի: Բայց ենթադրենք Մովսիսյանը գոլ չի խփում ու ի՞նչ պիտի գրեք: Որ նա կորցրել է իր լավագույն որակները, չի կարողացել տրամադրվել խաղին, ես դեռ մեղմ բաներ եմ ասում...
Նրա ինքնանվիրման մակարդակը նույնն էր, ինչ «Կրասնոդարում», բայց այժմ նրա կողքին ավելի բարձրակարգ թիմակիցներ են գործում, բացի այդ տրիբունաները հզոր աջակցություն էին ցուցաբերում: Յուրան նույնպես բավականություն է ստացել, որ կարողացել է դուր գալ և ուրախացնել երկրպագուներին, բայց կրկնում եմ, որ այսօր մենք նրան գովեցինք, հերիք է: Եկե'ք պատրաստվենք հաջորդ տուրի հանդիպմանը: Ինձ համար հաղթեց ոչ թե Մովսիսյանը, այլ «Սպարտակը»: Նա է գոլերը խփել` փառք ու պատիվ իրեն, բայց Յուրայի դիրքում կարող էր ցանկացած այլ ֆուտբոլիստ լինել,- Միրզոյանի խոսքերն է մեջբերում sportbox.ru-ն: