«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդիկ Մանուկյանն այսօր տոնելու է իր 65-ամյակը և հրաժեշտ է տալու դատավորի պաշտոնին: «Ժոդովուրդ»-ի տեղեկություններով՝ Էդիկ Մանուկյանը Գյումրիում փաստաբանական գրասենյակ է գնել և պատրաստվում է փաստաբանությամբ զբաղվել:

«Ժոդովուրդ»-ի հետ զրույցում դեռևս դատավոր Մանուկյանն ասաց. «Մինչև հունվար ոչնչով չեմ զբաղվելու, առողջական հարցերով եմ զբաղված լինելու, հետո կտեսնենք»»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: