Հոկտեմբերի 4-ին Կոնեկտիկուտում կկայանա մենամարտ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին միջինքաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Վանես Մարտիրոսյանը (34-1-1, 21 նոկաուտ) կմրցի ամերիկացի Վիլի Նելսոնի հետ (23-1), - այս մասին հաղորդում է Boxingscene.com-ը։
Այս տարի մարտի 21-ին Մարտիրոսյանը նվաճել է WBO վարկածով միջմայրցամաքային գոտին։ Նա մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Մարիո Լոզանոյին (28-5, 22 նոկաուտ)։Նրա մրցակից Նիլսոնը վերջին մենամարտն անցկացրել է օգոստոսի 8-ին՝ հաղթելով Լուիս Գրախեդային։
27-ամյա մարզիկի միակ պարտությունը եղել է 2013-ի նոյեմբերի 9-ին առաջին միջինքաշային կարգում WBO վարկածով չեմպիոնական թափուր գոտու համար մենամարտում։ Նա միավորներով պարտվել էր ամերիկացի Դեմետրիուս Անդրադեին (20-0, 13 նոկաուտ):