«Եթե մենք մի ամբողջ երկիր վստահում ենք Պաշտպանության նախարարությանը, ապա այդ շինությունը ևս կվստահենք: Եթե շենքն իր գործունեությունը կատարում է, իմ համար միևնույնն է, թե ումն է պատկանում այն: Կարևորը, որ աշխատի ու իր գործունեությունը շարունակի»,- օգոստոսի 22-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց Լևոն Իգիթյանը:
«Ես շատ եմ հարգում Պաշտպանության նախարարին, ինչպես նաև Պաշտպանության նախարարությանը, բայց Կարեն Դեմիրճյանի անվան համալիրը տալ նախարարությանը, սխալ էր: Սա ուղակի բեռ է Պաշտպանության նախարարության համար: Շենքը էդպես հեշտ չի պահելը: Տարիների ընթացքում շենքն ավերվել էր, և այժմյան սեփականատերը կառուցեց, վերանորոգեց: Այսպիսով ավելորդ ծախսեր, ավելորդ հոգս է դա նախարարի համար»,- իր խոսքում նշեց Ֆերդինանդ Առաքելյանը:
Վերջում Ֆերդինանդ Առաքելյանը իր մտավախությունը հայտնեց, որ կգա մի օր, ու համալիրն այլևս կդադարի գոյություն ունենալուց, որպես մարզահամերգային համալիր. «Ես վախ եմ զգում, որ ժամանակ է գալու, որ անունն էլ չի լինելու: Ավտոներ կլինեն մեջը, ռեստորան կլինի, արդեն նմանատիպ փաստեր ունենք»: