«Սերժանտ Արման Ավոյանը նշում է իր երեսուն ամյակը լեռներում, իր նման արծիվների հետ միասին, թշնամու կրակոցների ներքո ու նման «ճոխ» սեղանի շուրջ, որ դու հանգիստ գնաս Անթալիա հանգստանաս, մեքենայիդ մեջ թուրքաքան մուղամը «կոխցրած» թուրքական շորերը հագած տժժաս ու հայտարարես թէ դու օլիգարխների հարստությունը պահելու համար ծառայողը չես, որ դու «Մեր ախպոր մոտ» շաուրմա ուտելուց հայտարարես թե «լուչշե էթամ ռուսների մոտ ասֆալտ փռեմ, քան երկու տարի սապոգ մաշեմ»»,- գրում է ռեժիսոր Արշակ Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում և շարունակում.

«Պատիվ ունեցա Արմանի հետ շփվելու, իմ որդին պատիվ ունեցավ նրա զենքը բռնած պահակակետում կանգնելու, պատիվ ունեցավ «բլինդաժում» նրա տեղը քնելու, և հենց այս նույն սեղանի շուրջ նրա հետ «պոստի հացը» կիսելու, որպեսզի Աստծո կամքով հենց Արմանի նման Տղա մեծանա ոչ թէ քո...»: