Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը Հյուսիս-Հարավ գազատարի վրացական հատվածում սողանքների արդյունքում վնասվելու պատճառով օգոստոսի 20-ից դադարեցված էր, սակայն կարող է վերականգնվել օգոստոսի 23-ին:

«Առավոտյան ժամանակավոր կվերականգնվի 1200 միլիմետրանոց գազատարը, ու Հայաստանն արդեն կարող է գազ ստանալ», - Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլիի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»: Նա նաև նշել է, որ ծրագրվում է գազատարի նոր հատվածի կառուցում, որը կտևի մոտ երկու շաբաթ: