Վերջերս սպանված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի ընտանիքը հրապարակել է նամակը, որը Ֆոուլին գրել է գերության մեջ գտնվելու ժամանակ: Ինչպես հաղորդում է BBC-ն՝ սպանված լրագրողի նամակը հրապարակվել է ֆեյսբուքում, որտեղ ասվում է.
«Ընտանիքիս ու ընկերներիս մասին մտքերը ինձ տանում այստեղից շատ հեռու և սիրտս լցնում են ուրախությամբ»:
Նա նաև հիշում է իր կայնքից տարբեր դրվագներ. թե ինչպես էր մանուկ ժամանակ խաղում եղբայրների ու քույրերի հետ, հոր հետ գնում խանութ կամ մայրիկի հետ հեծանիվ քշում: Ֆոուլիի խոսքերով իր հետ նույն սենյակում պահում էին ևս 17 մարդ: Գերիները միասին խոսում էին սպորտի մասին, քննարկում ֆիլմեր և առօրյա կյանքը, ինչպես նաև կազմակերպում շախմատային մրցումներ:
Հիշեցնենք նաև, որ հատուկ ծառայությունները հաստատել են ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին դաժանաբար սպանողի ինքնությունը: Մարդասպանը խոսել է Լոնդոնի բնակիչներին հատուկ խոսվածքով՝ քոքնիով: