«Ներքին իրավիճակը բավականին բարդ է: Այդ խնդիրը կապված է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Մեր երկրի համար բացարձակապես անընդունելի է Րաֆֆիի հայտարարությունը` «միայն իմ դիակի վրայով»: Եկեք փորձենք ձևավորել նոր կազմակերպություն, որի մեջ կներառենք ամբողջ հայությանը, ով կփորձի դիմակայել մարտահրավերներին»,-ասաց լրագրողների հետ հանդիպմանը «Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության» նախագահ Արշակ Սադոյանը:
Նա ներկայացրեց իր կուսակցության առաջարկները Ր. Հովհաննիսյանին, այն է` կատարել սահմանադրական փոփոխություններ, խորհրդարանը դարձնել համամարդկային, որում ամբողջությամբ համամասնական ընտրություններ են լինելու, որի մոտ 30 տոկոս ընտրվածները լինելու են շրջաններից և լինելու են Սփյուռքի ներկայացուցիչներ:

Նա առաջարկում է Ր. Հովհաննիսյանին լուծել այս առաջարկները ու դուրս գալ հացադուլից:
«Առաջարկներից մեկն էլ այն է, որ գործող նախագահը անձամբ գնա բանակցության և կանխի «միայն դիակի վրայով» արտահայտությունը: Սա հնարավորություն կտա ամբողջ Սփյուռքի ժողովրդին մտնել գործունեության մեջ: Իմ կարծիքով, Րաֆֆին իր քայլը նախորոք ծրագրել էր, դրա նախադրյալները կային, իմ առաջարկն է ստեղծել «Համազգային միասնական կառույց», սա ձեռնտու կլինի ժողովրդի համար»,-ասաց Արշակ Սադոյանը: