Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտված շախմատի աշխարհի 13-րդ ուսանողական առաջնությունում Հայաստանի հավաքականը (Կարեն Գրիգորյան, Զավեն Անդրիասյան, Տիգրան Ս. Պետրոսյան, Մարիա Գևորգյան) թիմային հաշվարկում գրավել է երրորդ տեղը: Այս մասին հաղորդում է Armchess-ը։
Հայաստանի թիմը 27 հնարավորից վաստակել է 18 միավոր և արժանացել բրոնզե մեդալի: Թիմային հաշվարկում առաջին տեղը գրավել են 20,5 միավոր հավաքած լեհերը, իսկ ռուսները, վաստակելով 18.5 միավոր, զբաղեցրին երկրորդ հորիզոնականը: