Բոլոնյան գործընթացի բարեփոխումները կհասնեն նաև Հայաստանի բուհեր: Այս մասին օգոստոսի 25-ին ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` նոր կառավարությունում կրթության և գիտության նախարարության 100 օրվա աշխատանքին նվիրված մամուլի ասուլիսում:

Ըստ նրա` այս դեպքում դա կրեդիտային համակարգի ներդրումն է վարժարաններում, այնտեղից էլ բուհեր հնարավոր կլինի տեղափոխել ընդհանուր կրթական առարկաների միավորները և բուհային դասախոսությունների ժամերը ծախսել մասնագիտական առարկաների վրա:

«Կրեդիտային համակարգն ապացուցել է իր կենսունակությունը և արդյունավետությունը բազմաթիվ երկրներում, կիրառվել է ինչպես բուհերում, այնպես էլ միջնակարգ կրթությունում: Այդ պատճառով էլ, կարծում եմ, արդարացված է այն նաև Հայաստանում կիրառելը», - հավելել է Աշոտյանը: Ըստ նրա` սկզբում ծրագիրը պիլոտային կարգով կփորձարկվի մի քանի դպրոցներում: