ԿԳՆ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությանը, թե հնարավոր է` որ նա Ֆրանսիայում նշանակվի ՀՀ դեսպան: Գրառումը ներկայացված է ստորև:

Լրատվական միջոցներից մեկն այսօր տեղեկություն էր տարածել, թե ես նշանակվելու եմ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան: 

Մեծ պատիվ եմ համարում Հայաստանի պետությունը արտասահմանում ներկայացնելու առաքելությունը: Իրականում, ինչպես միլիոնավոր իմ հայրենակիցներ, առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Ֆրանսիայի և իր ժողովրդի հանդեպ: 

Դեռ ուսանողական տարիներից պահպանել եմ ջերմ հիշողություններ և անտարբեր չեմ ֆրանսիական մշակույթի նկատմամբ:

Միաժամանակ տեղեկացնեմ, որ, այդուհանդերձ, նման հարցով ես երբեք չեմ դիմել ՀՀ նախագահին և նման քննարկումներ տեղի չեն ունեցել: